Միջազգային

«Ֆրանսիան Ուկրաինայի ռազմական գործողություններում նախաձեռնություն չի ցուցաբերի»․ Մակրոն

«Ֆրանսիան Ուկրաինայի ռազմական գործողություններում նախաձեռնություն չի ցուցաբերի»․ Մակրոն

Ֆրանսիան երբեք նախաձեռնություն չի ցուցաբերի Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք երբեք հարձակողական գործողություններ չենք ձեռնարկի, մենք երբեք նախաձեռնող չենք լինի»,- պատասխանել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պայմաններում կարող են ֆրանսիացի զինվորականներին ուղարկել Ուկրաինա։

Նա նշել է, որ Ուկրաինայի ռազմական հակամարտությունն «էկզիստենցիալ խնդիր է Եվրոպայի և Ֆրանսիայի համար»։ Մակրոնը նաև խոստովանել է, որ «ռազմաճակատում իրավիճակը ծանր է Ուկրաինայի համար, և հակահարձակումը չի եղել այնպես, ինչպես սպասվում էր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական