Միջազգային

Ալիևը ընդունել է եվրոպական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցչին

Ալիևը ընդունել է եվրոպական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Չինաստանի կառավարության եվրոպական հարցերով հատուկ ներկայացուցիչ Վու Հոնգբոյին։ Հոնգբոն նշել է, որ 2022 թվականին Սամարղանդում կայացած Ադրբեջանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը հզոր խթան է հաղորդել կապերի զարգացմանը, որից հետո հարաբերություններում նոր հաջողություններ են գրանցվել։ 

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը միշտ պաշտպանում է մեկ Չինաստանի քաղաքականությունը, նրա տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Թայվանի անկախությունը և խստորեն դատապարտում է այնտեղ անցկացված ընտրությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական