Հյուսիսատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է։ Մենք խորապես հավատում ենք, որ Վրաստանը, ինչպես և եվրոպական բոլոր երկրները, իրավունք ունի ընտրելու իր սեփական ուղին։ Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում, առաջիկայում ևս մեկ անգամ կայցելեմ երկիր՝ մեր գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար», - նշել է Ստոլտենբերգը։