Միջազգային

«Հայաստանի կամ Հարավային Կովկասի ապագան Ֆրանսիայի համար փոխանակման տարադրամ է». Զախարովա

«Հայաստանի կամ Հարավային Կովկասի ապագան Ֆրանսիայի համար փոխանակման տարադրամ է». Զախարովա

Զախարովան պատասխանել է Ֆրանսիայի՝ Հարավային Կովկասում ակտիվությանն ու ՌԴ արձագանքին․ 

«Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում Ֆրանսիայի կողմը շրջվելով ու ռազմա-տեխնիկական համագործակցությունը խորացնելով՝ չեն գիտակցում ոչ իրենց նոր հովանավորների իրական նպատակները, ոչ էլ տարածաշրջանային ռիսկերը։ Միամիտ է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ 

Եթե այդպիսի հնարավորություն լիներ, Ֆրանսիան կկատարեր իր պարտավորությունները Աֆրիկայի իր դաշնակիցներին ու գործընկերներին։ Ֆրանսիան ուղղակի նրանց լքեց ամենաճգնաժամային իրավիճակում։ Չարժի մոռանալ՝ ինչպիսի ձախողմամբ են ավարտվել Ֆրանսիայի միջնորդական կամ խաղաղապահական գործողությունները։ 

Չգիտեմ, թե Հայաստանի ղեկավարությունը ժողովրդին պատմու՞մ է, թե ինչով է հայտնի դարձել Ֆրանսիան, երբ իր վրա այդպիսի գործառույթներ է վերցրել։ Ֆրանսիայի իշխանությունները ղեկավարվում են ոչ թե Հայաստանի շահերով, այս սեփական ամբիցիաներով, իսկ ՀՀ կամ Հարավային Կովկասի ապագան նրանց համար փոխանակման տարադրամ է։ Ֆրանսիայի ներկայությունը տարածաշրջանում փորձ է՝ տեղեկատվություն հավաքել, հետևել երկրներին և թույլ չտալ երկրների միջև խաղաղության համաձայնագրերի կայացմանը», - ասել է Զախարովան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական