Միջազգային

Վրաստանի նախկին ՊՆ նախարարին մերժել են ԱՄՆ վիզա տրամադրել

Վրաստանի նախկին ՊՆ նախարարին մերժել են ԱՄՆ վիզա տրամադրել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոլումբիայի նահանգի շրջանային դատարան՝ իրեն ամերիկյան վիզա չտրամադրելու համար։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Հոդվածը, որի հիման վրա Դավիթ Կեզերաշվիլիին մերժել են ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրել, ենթադրում է փողերի լվացման կասկած։

Հայցում նշվում է, որ Դավիթ Կեզերաշվիլին ԱՄՆ վիզա ստանալու համար Կիպրոսում ԱՄՆ դեսպանատուն է դիմել 2023 թվականի ապրիլի 4-ին։ Նա մերժումը ստացել է 2023 թվականի հուլիսի 18-ին։

Կեզերաշվիլիի հայցը Կոլումբիայի դատարան է ներկայացվել 2024 թվականի փետրվարի 20-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական