Քանի որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է արգելափակել Ուկրաինային տրամադրվող հետագա օգնությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է 300 միլիոն դոլար արժողությամբ շտապ ռազմական օգնության այլընտրանքային փաթեթը։
Այն կներառի զենք և զինամթերք, որոնք կօգնեն բավարարել ուկրաինացի զինվորականների «որոշ ամենահրատապ կարիքները»։ Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը: