ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի նաև Ադրբեջան, Trend-ին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատնից:
«Այս շաբաթ տարածաշրջան կատարած այցի ընթացքում Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը», - հայտնել են դեսպանատնից:
Նշենք, որ այսօր Լուիս Բոնոյին Երևանում ընդունել էր Արարատ Միրզոյանը։