Իսրայելն Ադրբեջանին արհեստական անձրև է առաջարկում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, երկրում ջրի պակասի կանխարգելման նախագիծ է առաջարկվել Իսրայելի Ջրի ազգային գործակալության կողմից։
Անցյալ շաբաթ այն ներկայացվել է ադրբեջանական կողմին, ասել է գործակալության ներկայացուցիչ Դիեգո Բերգերը։
«Ամպերը պարունակում են աերոզոլներ: Երբ արծաթի յոդիդի բյուրեղները ցողում են աերոզոլների վրա, դրանք դառնում են ծանր և անձրև է գալիս: Դա կարող է իրականացվել երկրի հյուսիսում և հարավում», - նշել է նա: