Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերը մարտի 12-14-ը վարժանքներ կանցկացնեն Արևելաչինական ծովում։ Այդ մասին ասվում է Չինաստանի ծովային գործերի վարչության հաղորդագրության մեջ։
Ծանուցման մեջ նշված է, որ զորավարժությունները տեղի են ունենալու որոշ շրջաններում՝ արևելյան Չժեցզյան նահանգի ջրերում, որտեղ նավարկության ժամանակավոր արգելք է մտցվում։ Զորավարժությունները կկայանան մարտի 12-14-ը։