Միջազգային

Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական դիմումներ չկան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական դիմումներ չկան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Երևանն, իսկապես, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջությամբ, բոլոր ընթացակարգերը պահպանվում են։ Քարտուղարությունն ամեն օր տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվելիք որոշումների մասին։ Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացվել կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու մասին», - հավելել է Տասմագամբետովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական