Միացյալ Նահանգները 300 միլիոն դոլար կներդնի Հայիթիում Քենիայի գլխավորած բազմազգ անվտանգության առաքելությանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ բնութագրելով տեղում շարունակ վատթարացող իրավիճակը:
«Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը կրկնապատկում է առաքելությանը հաստատված աջակցությունը՝ 100 միլիոն դոլարից հասնելով 200 միլիոն դոլարի։ Եվ դա բերում է ԱՄՆ-ի ընդհանուր աջակցությունը 300 միլիոն դոլարի», - ասել է Բլինկենը Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում Կարիբյան ավազանի երկրների (CARICOM) հանդիպման ավարտին: Դեռևս պարզ չէ, թե երբ կտեղակայվի անվտանգության առաքելությունը: