Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է արդար լոբբինգի մասին օրենքը, որի ընդունումը ԵՄ պայմաններից մեկն է երկրի՝ համայնքին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս մասին են վկայում Ուկրաինայի խորհրդարանի կայքում օրինագծային քարտի տվյալները։
Փաստաթուղթը սահմանում է տերմինաբանություն լոբբինգի ոլորտում, իրավունքներ, պարտականություններ և էթիկական կանոններ այս գործունեության սուբյեկտների համար: Հիմնական դրույթներից մեկը թափանցիկության ռեգիստր ստեղծելու պահանջն է, որտեղ լոբբիստական և շահերի պաշտպանության դերակատարները պետք է գրանցվեն և ներկայացնեն սահմանված հաշվետվություններ: