Հայիթիի վարչապետ Արիել Հենրին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Անվտանգության և հումանիտար իրավիճակը Հաիթիում վատթարացել է 2021 թվականին նախագահ Ջովենել Մոիսեի սպանությունից և նույն տարվա օգոստոսին երկրաշարժից հետո, որը խլեց ավելի քան 2200 մարդու կյանք: Telesur հեռուստաալիքի տվյալներով՝ ավազակախմբերը վերահսկում են մայրաքաղաքի տարածքի ավելի քան 80%-ը և համախմբվում են հանրապետության այլ շրջաններում։ Հիշեցնենք, տևական ժամանակ զինցված խմբավորումները գրավել են Հաիթիի մայրաքաղաքը, երբ վարչապետը երկրում չէր և պահանջում էին նրա հրաժարականը։