Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավը պաշտոնական այցով ժամանել է Մեխիկո։ Այդ մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳՆ-ն X-ի իր էջում: Այցի ծրագիրը ներառում է հանդիպում հանրապետության նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ, նախատեսվում է նաև այցելություն Յուկատան թերակղզի։