Միջազգային

Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր գործիքն՝ ընդդեմ Մոսկվայի. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր գործիքն՝ ընդդեմ Մոսկվայի. ՌԴ ԱԳՆ

Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունները Հայաստանին աջակցելու մասին հաստատում են Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք դարձնելու Արևմուտքի ցանկությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեպքում։ Մեզ այլևս չի զարմացնում այն ​​փաստը, որ Լոնդոնը դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Բայց Հիպիի բացահայտումները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած գծի գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ։ Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար լուրջ մտածելու պատճառ է», - ասված է հայտարարության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական