Միջազգային

Ուկրաինան թռիչքների վերականգման համար բանակցություններ է սկսել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ

Ուկրաինան թռիչքների վերականգման համար բանակցություններ է սկսել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսել եվրոպական և ամերիկյան ավիացիոն կարգավորիչների հետ՝ ռազմական դրության ընթացքում միջազգային թռիչքները վերականգնելու հնարավորության շուրջ։ Այդ մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ, տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը․

«Անհնար է միջազգային ավիափոխադրումներ իրականացնել առանց երկու կարգավորիչների՝ եվրոպական և ամերիկյան հավանության,  դա այսպես է աշխատում: Ուկրաինական կողմն արդեն կարգավորողներին է փոխանցել իր տեսլականը, թե ինչպես է շուկան աշխատելու ռազմական դրության պայմաններում, դրա ռիսկերի գնահատականը, մոտեցումներն ու ալգորիթմները»,- նշել է պաշտոնյան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական