Ուկրաինան մինչև 2024թ. գարնան վերջ կստանա ընդամենը 6 F-16 կործանիչ՝ 45-ի փոխարեն, որոնք եվրոպական երկրները (Դանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Բելգիա) խոստացել էին ուղարկել 2023թ.։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։
Դանիան առաջին 6 կործանիչներին Կիև կտեղափոխի մինչև գարնան վերջ։ Մինչև 2025 թվականի վերջ սպասվում է այնտեղից ևս 13 ինքնաթիռի մատակարարում։ Մնացած եվրոպական երկրները դեռ կոնկրետ ժամկետ չեն նշել Ուկրաինա ինքնաթիռներ ուղարկելու համար։