ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ավելի շատ վնասում է, քան օգնում» Իսրայելին՝ Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի սահմանափակման ձախողման հարցում.
«Նա իրավունք ունի պաշտպանել Իսրայելը, իրավունք ունի շարունակել հետապնդել Համասին։ Բայց նա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի ձեռնարկված գործողությունների հետևանքով կորսված անմեղ կյանքերին։ Նա ավելի շատ վնաս է հասցնում Իսրայելին, քան օգնում՝ հակադրելով ամբողջ աշխարհն Իսրայելին ու դրա գաղափարներին։ Եվ ես կարծում եմ, որ դա մեծ սխալ է», - «MSNBC»-ին ասել է Բայդենը։ Բայդենը նաև հավելել է, Իսրայելի հնարավոր ներխուժումը հարավային Ռաֆահ քաղաք, որտեղ ապաստան են գտել ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցիներ, «կարմիր գիծ է»: