Միջազգային

Օրբանը պատմել է Թրամփի հետ հանդիպման մասին

Օրբանը պատմել է Թրամփի հետ հանդիպման մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մարտի 8-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ասել է, որ «բավական մանրամասն պլաններ» ունի Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար և չի պատրաստվում «ոչ մի լումա» հատկացնել Ուկրաինային․ 

«Նա ունի շատ հստակ տեսլական, որի հետ դժվար է չհամաձայնվել։ Նա ասում է հետևյալը․ նախ, ուկրաինա-ռուսական պատերազմում նա ոչ մի կոպեկ չի տա, հետևաբար, պատերազմը կավարտվի, քանի որ ակնհայտ է, որ Ուկրաինան չի դիմանում։ Եթե ​​ամերիկացիները եվրոպացիների հետ միասին փող ու զենք չտան, պատերազմը կավարտվի։ Իսկ եթե ամերիկացիները փող չտան, եվրոպացիներն իրենք չեն կարողանա ֆինանսավորել այս պատերազմը։ Եվ հետո պատերազմը կավարտվի», - մեջբերել է Օրբանը Թրամփի խոսքերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական