Միջազգային

Նիգերիայում հանցավոր խմբավորումներն ավելի քան 500 երեխա են առևանգել. Bild

Նիգերիայում հանցավոր խմբավորումներն ավելի քան 500 երեխա են առևանգել. Bild

Վերջին մի քանի օրվա ընթացքում Նիգերիայում կազմակերպված հանցավորության ներկայացուցիչները միանգամից երեք հարձակում են գործել: Մարտի 6-ին Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Չադի հետ սահմանին, շուրջ 200 երեխա և կին է առևանգվել: Այս մասին գրում է Bild-ը:

Մեկ օր անց զինված խմբերը շրջապատել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող տարրական և միջնակարգ դպրոցները:

Հանցագործները գրավել են դպրոցի շենքը առավոտյան ժամը 8-ի սահմաններում, երբ դասերը պետք է նոր սկսվեին։  Շուրջ 700 երեխա դուրս է բերվել անտառ, նրանցից շատերին հաջողվել է փախչել, սակայն 287 մարդ դեռ համարվում է անհետ կորած:

Նիգերիայում ՝ 210 միլիոն բնակչություն ունեցող երկրում, որը ծանրագույն տնտեսական ճգնաժամ է ապրում, մարդկանց առևանգումը և փրկագնի պահանջը վերածվել են բիզնես մոդելի։  Ըստ SBM Intelligence խորհրդատվական ընկերության, միայն 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում գրեթե 600 հարձակումների արդյունքում առևանգվել է ավելի քան 3600 մարդ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական