Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատասխանել է իր կառավարության հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը, որը Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո համեմատել էր նացիստների հետ: Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի բոլոր գործողություններն օրինական են։
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իր երկրում սպանում քրդերին, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողներն անհետանում են»,- X-ում գրել է Իսրայելի վարչապետը։
ישראל שמקפידה על חוקי המלחמה לא תקבל הטפות מוסר מארדואן, שתומך ברוצחים ואנסים של ארגון הטרור חמאס, מכחיש את שואת הארמנים, טבח בכורדים בתוך מדינתו שלו ומעלים מתנגדי משטר ועיתונאים.
— Benjamin Netanyahu - בנימין נתניהו (@netanyahu) March 9, 2024