Միջազգային

Անկարան և Վաշինգտոնը կօգնեն Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել

Անկարան և Վաշինգտոնը կօգնեն Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել

Անկարան և Վաշինգտոնը պարտավորվել են համատեղ աշխատել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին հասնելու համար։

Այս մասին ասված է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման կապակցությամբ արված հայտարարության մեջ։

Բացի այդ, Թուրքիան և Միացյալ Նահանգները վերսկսել են խորհրդակցությունները հակաահաբեկչական հարցերի շուրջ՝ իրենց «ազգային անվտանգությանն սպառնացող ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու նպատակով»։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հայտարարել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները գնահատելու մտադրության մասին։

Թուրքիան և ԱՄՆ-ը ևս մեկ անգամ վերահաստատել են տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման համար առկա երկկողմ ֆորումների զարգացման կարևորությունը։

Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են պաղեստինյան էքսկլավում հակամարտությունը դադարեցնելու և հումանիտար ճգնաժամն անհապաղ հաղթահարելու ուղիներ գտնելու կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական