Միջազգային

«Երիտասարդ տղա չեմ, բայց գիտեմ՝ ինչ անել ԱՄՆ-ի համար»․ Բայդեն

«Երիտասարդ տղա չեմ, բայց գիտեմ՝ ինչ անել ԱՄՆ-ի համար»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամերիկացիների շրջանում իր մեծ տարիքի հետ կապված մտահոգությունների ֆոնին, իր նոր նախընտրական տեսահոլովակը սկսել է այն խոսքերով, որ ինքն այլևս երիտասարդ չէ, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։

«Տեսեք, երիտասարդ տղա չեմ: Դա գաղտնիք չէ: Բայց ես հասկանում եմ, թե ինչ է պետք անել ամերիկացի ժողովրդի համար»,- ասել է Բայդենը՝ ԱՄՆ նախագահի Youtube-ի ալիքում հրապարակված 60 վայրկյան տևողությամբ տեսանյութում:

Բայդենն ԱՄՆ ամենատարեց նախագահն է, ով նոյեմբերի 20-ին կդառնա 81 տարեկան։ Եթե ​​հաղթի նախագահական ընտրություններում և ստանձնի պաշտոնը՝ կդառնա 82 տարեկան։ 86 տարեկանում կավարտվի նրա նախագահության երկրորդ ժամկետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական