Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի դեմ պատերազմի։ Այս մասին գրում է BILD պարբերականը:
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը, հղում անելով Լիտվայի հատուկ ծառայություններին, հայտնում է, որ Պուտինը դիտարկում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը:
Փորձագետների կարծիքով՝ թեև Ռուսաստանը զգալի ռեսուրսներ է ծախսում Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների վրա, այնուամենայնիվ միջոցներ ունի ՆԱՏՕ-ի հետ դիմակայության համար։