Միջազգային

Ռուսական հրթիռը հարվածել է մեզնից 300-400 մետրի վրա. Զելենսկի

Ռուսական հրթիռը հարվածել է մեզնից 300-400 մետրի վրա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Օդեսայում իր և Հունաստանի վարչապետի հանդիպմանը, որի ժամանակ ռուսական զորքերը բալիստիկ հրթիռով հարվածել են քաղաքին՝ իրենց տեղից 300-400 մետր հեռավորության վրա։

Իտալական «Rai»-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ հրթիռը շատ արագ է հասել և ինքը չգիտի, թե ինչ է այն խոցել։ 

«Ես չեմ խոսում իմ մասին, ես խոսում եմ նվազագույն հարգանքի մասին այլ պետությունների ղեկավարների, այլ պետությունների մարդկանց նկատմամբ: Տեսնում եք, որ Ռուսաստանի, Պուտինի համար ուղղակի կաշկանդող ոչինչ չկա՝ բալիստիկ հրթիռով խոցել, երբ այցելում է Հունաստանի վարչապետը»,- հավելել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական