Միջազգային

ԱՄՆ-ից Ճապոնիա մեկնող ինքնաթիռից անվադողը պոկվել է և վնասել մեքենաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ից Ճապոնիա մեկնող ինքնաթիռից անվադողը պոկվել է և վնասել մեքենաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սան Ֆրանցիսկոյից Ճապոնիա թռչող «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռի թռիչքի ժամանակ պոկվել է անվադողը, և ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Լոս Անջելեսում:

Ինքնաթիռում եղել է 235 ուղևոր, 10 բորտուղեկցորդուհի և 4 օդաչու։ Ոչ ոք չի տուժել։ Անվադողն ընկել է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի տարածքում և, ի թիվս այլ բաների, վնասել է մի քանի մեքենա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական