Թուրքիայի ԱԳ նախարար Հասան Ֆիդանն ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը մարտի 7-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ: Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, նշելով, որ այդտեղ արձանագրվելիք առաջընթացը որոշիչ է լինելու Կովկասի բարգավաճման համար։
Քննարկվել են նաև Գազայի հատվածում հրադադարին և ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող հարցեր։