Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) ռազմածովային ուժերը շուտով կներկայացնեն չորրորդ ավիակիրը, որի զարգացումը արագ առաջընթաց է գրանցում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ռազմածովային ուժերի քաղաքական կոմիսար, Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (Խորհրդարանի) անդամ Յուան Հուազին։
Չինաստանի բանակի նավատորմը զինված է երեք ավիակիրներից՝ Liaoning, Shandong և Fujian: Առաջին երկուսը հագեցված են սովորական շարժիչներով, օգտագործում են տրամպլինային թռիչքների նպատակով՝ օդանավերի թռիչքը հեշտացնելու համար: Երրորդը չափերով ավելի մեծ է՝ էլեկտրամագնիսական սարքերով հագեցած։ Ներկայումս այն խարսխավորման փորձարկումներ է անցնում։