Միջազգային

Գազայում սովից 20 մարդ է զոհվել

Գազայում սովից 20 մարդ է զոհվել

Գազայի հատվածի հիվանդանոցներում սովից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 20-ի։ Այդ մասին հայտնել է լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում 15-ամյա դեռահասի մահից հետո սովից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 20-ի։

Հեռուստաալիքը նշում է նաև, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ պաղեստինյան անկլավի բնակիչների մոտ 85%-ը ստիպված են եղել լքել իրենց տները և տառապում են սննդի, մաքուր ջրի և դեղորայքի բացակայության պատճառով։ Գազայի հատվածում շենքերի և շինությունների մոտ 60%-ը վնասվել է կամ ամբողջությամբ ավերվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական