Գեներացնող (բովանդակաստեղծ) արհեստական ինտելեկտի վրա հիմնված լուծումներում համաշխարհային ընկերությունների ներդրումները 2027թ․ կհասնեն 151,1 մլրդ դոլարի․ կանխատեսում է International Data Corporation (IDC) հետազոտական կազմակերպությունը:
2023թ․ այս ոլորտում ծախսերը կկազմեն 19,4 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի կաճեն ավելի քան երկու անգամ։ Ընկերության նախորդ կանխատեսումը, որը ներկայացվել էր հոկտեմբերին, այս տարի նախատեսում էր 16 մլրդ դոլարի, իսկ 2027–ին՝ 141 մլրդ դոլարի ներդրում։