Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մարտի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այցի ընթացքում Ռեշետնիկովը բանակցություններ կվարի Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկաիլ Ջաբբարովի, Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևի հետ:
Հիշեցնենք՝ երեկ էլ Բաքու էր այցելել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։