Միջազգային

Թրամփը հաղթում է Կալիֆորնիայի փրայմերիզներում, Բայդենը՝ Յուտայում

Թրամփը հաղթում է Կալիֆորնիայի փրայմերիզներում, Բայդենը՝ Յուտայում

ԱՄՆ նախկին նախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայում հաղթել է հանրապետական թեկնածուների նախնական ընտրություններում։ Այդ մասին են վկայում  «NBC»-ի տվյալները։

Քվեաթերթիկների 6%-ը մշակելուց հետո Թրամփը ստացել է ձայների 72,1%-ը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ 23,8%-ը։ NBC-ի կանխատեսումների համաձայն՝ այս նահանգում հաղթանակ կտանի Թրամփը։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը իր հերթին հաղթել է դեմոկրատների փրայմերիզներում՝ Կալիֆորնիայում և Յուտայում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական