ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Փրազմերիզներում Թրամփի անկասելի հաղթանակները անհանգստացրել են Բայդենին։
«Եթե Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն մեր ամբողջ առաջընթացը կվտանգվի։ Նա առաջնորդվում է դժգոհությամբ, կենտրոնացած է իր վրեժի ու հատուցման վրա, այլ ոչ թե ամերիկյան ժողովրդի շահի: Նա վճռական է ոչնչացնել մեր ժողովրդավարությունը, խլել հիմնարար ազատությունները, ինչպիսին է կանանց՝ առողջապահական հարցերով իրենց որոշումներ կայացնելու ունակությունը և միլիարդավոր դոլարների հարկերի կրճատում հարուստների համար: Նա կասի կամ կանի ամեն ինչ իշխանության հասնելու համար», - հայտարարել է Բայդենը։