Նիկի Հեյլին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Նա չի հայտարարել Թրամփին պաշտպանելու մասին` բավարարվելով նախկին նախագահին ուղղված կոչով, որ կարողանա արժանանալ բոլոր ընտրողների աջակցությանը։
Այսօր ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «Սուպեր երեքշաբթիի» ծանր արդյունքներից հետո Թրամփի միակ մրցակից Նիկի Հեյլին, այնուամենայնիվ, այսօր կդադարեցնի պայքարը։
Թրամփի հակառակորդ հանրապետականներն արդեն իսկ սկսել են խոսել միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու մասին` ընդդեմ նախագահ Ջո Բայդենի։