ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ միասնական բանակ ստեղծելը դեռևս իմաստ չունի, անհրաժեշտ է աշխատել դաշինքի անդամ յուրաքանչյուր երկրի ռազմական ուժերի միջև համախմբվածության վրա։
«Պաշտպանությունը յուրաքանչյուր երկրի պարտականությունն է: Հարցը ոչ թե ԵՄ ընդհանուր բանակ ունենալն է, այլ 27 բանակների հետ միասին ավելի լավ աշխատելը», - ասել է Բորելը: