Եվրահանձնաժողովը հույս ունի մինչև 2027 թվականը բռնագանձել 15 միլիարդ եվրո՝ ԵՄ-ում սառեցված Ռուսաստանի Կենտրոնական բանկի 208 միլիարդ եվրոյի ակտիվների վերաներդրումից։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։