Միջազգային

«Հայաստանին առաջարկել ենք միջգերատեսչական կոնսուլտացիաներ». Զախարովա

«Հայաստանին առաջարկել ենք միջգերատեսչական կոնսուլտացիաներ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանել է լրագրողի հարցը ՀՀ կողմից ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու և անվտանգային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ 

«Մենք հայկական կողմին դիմել ենք միջգերատեսչական կոնսուլտացիաներ անցկացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար։ Հայկական կողմից պատասխան դեռ չենք ստացել։ ԵԱՏՄ-ն միջազգային կազմակերպություն է՝ տնտեսական բնույթի, քաղաքական հարցեր չեն քննարկվում այնտեղ։ Այն Հայաստանին մեծ օգուտներ է բերում, որի առաջատարն է դարձել Հայաստանը վերջին տարիներին։ Նաև Հայաստանը այս տարվա ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել», - նշել է Զախարովան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական