Միջազգային

Զելենսկայան մերժել է Բայդենի հրավերը

Զելենսկայան մերժել է Բայդենի հրավերը

Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան մերժել է ԱՄՆ Կոնգրեսում նախագահ Ջո Բայդենի ելույթին ներկա գտնվելու հրավերը, այդ թվում՝ Նավալնիի հետ հավանական հանդիպման պատճառով․ գրում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ ենթադրվում էր, որ Բայդենի կինը նստելու է Զելենսկայայի և Նավալնիի կողքին։

«Օլենա Զելինսկայան... մերժել է Սպիտակ տան՝ հինգշաբթի օրը մասնակցելու հրավերը։ Նավալնիի հնարավոր ներկայությունը անհարմարություն է առաջացրել ուկրաինացիների մոտ»,– գրում է լրատվամիջոցը։ 

Հատկանշական է, որ Նավալնիի այրին նույնպես ներկա չի գտնվի Բայդենի ելույթին, քանի որ, ըստ խոսնակի, անդադար ճամփորդությունների պատճառով կարիք ունի հանգստի։ Պարբերականը նկատում է, որ Նավալնիի այրու բացակայության մասին, ըստ ամենայնի, դիվանագիտական աղբյուրները հայտնել են Կիևին, սակայն Զելենսկիի տիկինը, այդուհանդերձ, հրաժարվել է ժամանել Վաշինգտոն։ Կարծիք կա, որ Զելենսկիի վարչակազմը չի ցանկանում մասնակցել ԱՄՆ-ի ներկուսակցական պայքարին և այդպիսով փորձում է հեռավորություն պահպանել Բայդենից` նկատի ունենալով նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր անակնկալ ելքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական