Իսրայելը Գազայի հատվածում միտումնավոր սովի է մատնում պաղեստինցիներին։ Այդ մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Իսրայելի և Պաղեստինի գծով տնօրեն Օմար Շաքիրը։
«Նրանք Գազայում սովի են մատնում պաղեստինցիներին, նրանք քաղցն օգտագործում են խաղաղ բնակչության դեմ որպես պատերազմի զենք, ինչը ռազմական հանցագործություն է»,- ասել է Շաքիրը։