Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «Վրացական երազանքի» վարկանիշը 60% է, ինչը նշանակում է, որ իշխող կուսակցությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն կստանա։ Կոբախիձեն ասել է, որ վերջին տվյալներով «Ազգային շարժումը» ունի 18%, իսկ մնացած կուսակցությունների վարկանիշը 5%-ից ցածր է։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» պետք է երեք անգամ ավելի շատ ձայն ստանա, քան «Ազգային շարժումը»։