Միջազգային

Ուկրաինայում 20.000 քաղծառայողի հաստիք է կրճատվել

Ուկրաինայում 20.000 քաղծառայողի հաստիք է կրճատվել

Ուկրաինայում նախարարությունների թիվը նախատեսվում է կրճատել մեկ երրորդով։ Վարչապետ Դենիս Շմիհալի խոսքով՝ կնվազի նաև պետական ​​ծառայողների թիվը։ 

«Մենք ցանկանում ենք կրճատել նախարարությունների թիվը մեկ երրորդով, կրճատել քաղծառայողների թիվը, մենք արդեն սկսել ենք դա անել, տարեսկզբից կրճատվել է 20 հազար քաղծառայության թափուր աշխատատեղ»,- ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ նախարարների թիվը պետք է լինի 15, առավելագույնը՝ 16, նույնքան էլ նախարարություն։

Ուկրաինայում ներկայումս գործում է 19 նախարարություն։ Կառավարության կազմում ընդգրկված են 5 փոխվարչապետ, որոնցից մի քանիսը ղեկավարում են նաև նախարարություններ և 16 նախարար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական