Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է «TRT Haber»-ը։
Հաղորդվում է, որ Էրդողանը շնորհավորել է Հունաստանի կառավարության ղեկավարին ծննդյան օրվա առթիվ։ Կողմերը քննարկել են նաև միջպետական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։