Վրաստանում գրանցված մեքենաների 82%-ը 10 տարեկանից հին է։
Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ 2023 թվականի վերջի դրությամբ երկրում կար 1,68 մլն ավտոմեքենա, ինչը 7,5%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դրանցից միայն 290.000 է արտադրվել 10 տարի առաջ։
2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանը դադարեցրել է արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը կարգավորող Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող մեքենաների ներմուծումը։ Դա հիմնականում վերաբերում է մինչև 2013 թվականը արտադրված մեքենաներին։