Թեհրանը բանակցել է Կարմիր ծովում Սուդանի ափին սեփական ռազմածովային բազա ստեղծելու շուրջ, սակայն դրանք անարդյունք են եղել։ Այդ մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը (WSJ)՝ վկայակոչելով Սուդանի հետախուզության աշխատակից Ահմեդ Հասան Մուհամեդին։
Պաշտոնական Հարթումը հրաժարվել է ռազմաբազա տրամադրել Իրանին, քանի որ այն չի ցանկացել փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, ասել է հրատարակության զրուցակիցը։