ՌԴ Ինգուշեթիայի մարզի Կարաբուլակ քաղաքում հատուկ գործողության ընթացքում ՌԴ անվտանգության ուժերը ոչնչացրել են վեց զինյալի, ովքեր զինված դիմադրություն են ցույց տվել ՌԴ հատուկ ծառայություններին և փոխադարձ կրակահերթ արձակել ժամեր շարունակ։ Այդ մասին «RIA Novosti»-ին հայտնել է անվտանգության ուժերի աղբյուրը։
«Նախնական տվյալներով՝ բախման ընթացքում ոչնչացվել է վեց զինյալ, նրանց ինքնությունը պարզվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։