ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է Միչիգանի, Միսսուրիի և Այդահոյի փրայմերիզներում։ Այս երեք նահանգներում Թրամփը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ մեծ տարբերությամբ առաջ է անցել իր հիմնական մրցակցից՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլիից։
Ինչպես նշում է Reuters-ը, Հեյլին մնում է մրցապայքարում՝ դոնորների աջակցության շնորհիվ, ովքեր ցանկանում են աջակցել այլընտրանքային թեկնածուին։