Որքան ուշ սկսվեն խաղաղ կարգավորման բանակցությունները, այնքան վատ կլինի Կիևի համար, քանի որ վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ռուսաստանի հաջողությունը մարտի դաշտում ակնհայտ է դարձել բոլորի համար, ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Radio Kossuth-ի եթերում։
«Արդեն մի քանի ամիս է, ինչ արտգործնախարարների խորհուրդներում լսում եմ, որ ուկրաինացիները փորձում են ռազմաճակատում այնպիսի դիրք գրավել, որից ավելի շահավետ կարող են սկսել բանակցությունները։ Վերջին շաբաթների և մի քանի ամիսների ընթացքում բոլորին պարզ է դարձել բոլորին, որ նման սցենար չի եղել, իսկ եթե եղել է, ուրեմն ձախողվել է: Ժամանակը միանշանակ Ռուսաստանի օգտին է աշխատում, ռուսները հաջողություններ են գրանցում են մարտի դաշտում: Որքան ուշ լինի հրադադարը և սկսվեն բանակցությունները, այնքան ավելի վատ կլինի Ուկրաինայի համար»,- ասել է Սիյարտոն։
Նա նաև հիշեցրել է, որ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ոչ թե հարձակվողական», և այն «ոչ մեկի վրա հարձակվելու խնդիր չունի»։
«Հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի երկրների շարքում բոլորը կկարողանան առաջիկա շրջանում պատասխանատու վարքագիծ դրևսորել: Այն հայտարարությունները, որ արևմտաեվրոպական քաղաքական գործիչները նախկինում մեկը մյուսի հետևից արել են, չափազանց անպատասխանատու և վտանգավոր են նաև այն պատճառով, որ նման լարված իրավիճակում մեծ նշանակություն ունեն ոչ միայն գործողությունները, այլև խոսքերը»,- նշել է նա։
Սիյարտոն հավելել է, որ «այս դեպքում անհաջող անպատասխանատու հայտարարությունը կարող է հանգեցնել ողբերգության և համաշխարհային մասշտաբով ճգնաժամի»։