Միջազգային

Մահմուդ Աբբասը կայցելի Անկարա

Մահմուդ Աբբասը կայցելի Անկարա

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երեքշաբթի կայցելի Անկարա. այս մասին հայտնել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ելույթում։

Նա ասել է, թե միակ լիազորված և լեգիտիմ վարչակազմը, որն այսուհետ գործելու է Գազայի հատվածում, Պաղեստինի վարչակազմն է։

Ըստ Պաղեստինի ԱԳ նախարարի՝ մահմեդական երկրները և համաշխարհային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերեն, դիմակայեն Իսրայելի ջանքերին՝ դարերով շարունակվող իրավիճակը փոխելու համար։

Radar Armenia-ն տեղեկացավ, որ Պաղեստինի նախարարը նաև կոչ է արել եվրոպական երկրներին ճանաչել պաղեստինյան պետությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական