Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները դիտարկում են Սև ծովի հատակով էլեկտրամալուխ անցկացնելու նպատակով համատեղ ընկերություն ստեղծելու հնարավորությունը:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ստորջրյա էլեկտրամալուխի անցկացումը հավակնոտ նախաձեռնություն է անվանել։ Ըստ նրա՝ սա վճռորոշ դեր կխաղա էներգիայի փոխանցման կայուն շղթայի ապահովման գործում և կնպաստի նախագծի մասնակից երկրների միջև համագործակցությանը:
Սևծովյան մալուխի նախագիծը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ձևավորման ճանապարհին, կարծում են գերատեսչությունում: