Միջազգային

Առնվազն 43 մարդ է զոհվել բազմահարկում հրդեհի հետևանքով

Առնվազն 43 մարդ է զոհվել բազմահարկում հրդեհի հետևանքով

Առնվազն 43 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում ռեստորանում, որը միանգամից յոթ հարկ է զբաղեցնում։ Հրդեհն արագորեն տարածվել է ամբողջ շենքում, ինչի հետևանքով կրակի թակարդում են հայտնվել տասնյակ մարդիկ:

Ըստ BBC-ի՝ կրակն արդեն մարվել է, սակայն հրդեհի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ: 43 զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, ևս տասնյակ տուժածներ տեղափոխվել են այրվածքների բաժանմունք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական